Քննչական կոմիտեի շենքում դեկտեմբերի 4-ին ձերբակալել են Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանը։
Թե ինչու է ձերբակալվել սրբազանը, Բաբայանը չի նշել, սակայն հայտնել է, որ ձերբակալումը կապված չէ ավելի վաղ տարածված ինտիմ բնույթի տեսանյութերի հետ։
Քննչական կոմիտեից «Հետքին» փոխանցեցին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում):
«Հետքի» տեղեկություններով, այս վարույթը վերաբերում է Արշակ սրբազանին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter