Ադրբեջանն ու Հայաստանը ներկայումս ապրում են երկկողմ հարաբերությունների ամենախաղաղ և կայուն շրջանը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին Վիեննայում՝ ԵԱՀԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի 32-րդ նիստին ելույթի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ երկու կողմերն էլ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկում տարբեր ուղղություններով՝ կառավարական, խորհրդարանական և քաղաքացիական հասարակության մակարդակներում, որպեսզի լրացուցիչ թափ հաղորդեն խաղաղ գործընթացին։ «Ադրբեջանը, որպես բարի կամքի դրսևորում, միակողմանիորեն վերացրել է Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները։ Այս ձեռքբերումներն ակնհայտորեն ցույց են տալիս, որ ուղիղ երկկողմ բանակցություններն առաջ շարժվելու լավագույն ճանապարհն են։ Ադրբեջանը մշտապես հանդես է եկել դրա օգտին երկար տարիների ընթացքում։ Մեր […]