Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կլինի 1.5 տարի՝ 2 տարվա փոխարեն․ որոշումն ընդունվեց

Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կլինի 1.5 տարի՝ 2 տարվա փոխարեն. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց որոշումը։ Որոշումը ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից։

Նախագծին կողմ քվեարկեց 66 պատգամավոր, դեմ՝ 4 պատգամավոր։ Ձեռնպահ էին 22 պատգամավոր։

Ավելի վաղ նախարար ՊԱպրիկյանը հայտնել էր, որ ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։

—00—ՄԱ

Leave a Comment