
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղությանը։
Ինչպես հաղորդում է Report-ը, այս մասին հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պերե Խուան Պոնս Սամպիետրոն՝ ելույթ ունենալով Վիեննայում կայացած ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 32-րդ նիստում։
«Քայլեր են ձեռնարկվում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ։ Սա իսկապես լավ լուր է, և ԵԱՀԿ ԽՎ-ն պատրաստ է աջակցել երկարատև խաղաղությանը», – ասել է նա։