ԿԲ. Զեղծարարները փորձում են գումար կորզել՝ ներկայանալով բանկի աշխատակից

ԿԲ. Զեղծարարները փորձում են գումար կորզել՝ ներկայանալով բանկի աշխատակից

4 դեկտեմբերի 2025 – 15:04 AMT

PanARMENIAN.Net – Կենտրոնական բանկը զգուշացնում է, որ վերջերս կատարված զեղծարարությունների սխեմաներում հաճախորդներից գումար կորզելու նպատակով զեղծարարները ներկայացել են ԿԲ անունից և կեղծ նամակների ու զանգերի միջոցով հորդորել իրենց ֆինանսական միջոցները փոխանցել այլ հաշիվների։

«Տեղեկացնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկը երբևէ նման հայտարարություններ և զանգեր չի իրականացնում, հաղորդագրություններ չի ուղարկում և չի իրականացնում ֆիզիկական անձանց բանկային սպասարկում:

Եթե զանգահարում են կամ որևէ այլ եղանակով կապ են հաստատում և ներկայանում Կենտրոնական բանկի անունից և խնդրում կամ որևէ պատրվակով պարտադրում գումար փոխանցել ավելի «պաշտպանված» կամ «հատուկ» հաշիվների՝ զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք չկատարել որևէ գործողություն, որևէ մեկին չփոխանցել անձնական կամ բանկային տվյալներ և անմիջապես կապ հաստատել Ձեզ սպասարկող բանկի հետ»,- ասված է հաղորդագրությունում:

ԿԲ-ն ներկայացրել է որպես Կենտրոնական բանկի աշխատակից ներկայացող կեղծ ապացույցի օրինակ:

Leave a Comment