«Ռեալի» 2 խաղացող վնասվածք է ստացել


Սպորտ


Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը եւ ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան վնասվածքներ են ստացել Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Իսպանիայի առաջնության 19-րդ տուրից տեղափոխված խաղում, որն ավարտվել էր «Ռեալի» հաղթանակով՝ 3:0, հաղորդում է Marca-ն:


Ալեքսանդր-Առնոլդը փոխարինվել էր 55-րդ րոպեին, Կամավինգան՝ 69-րդ րոպեին։ Այսօր նրանք կանցնեն բուժզննում, որից հետո պարզ կլինի ախտորոշումն ու ապաքինման ժամկետը։




Leave a Comment