Ես ակնկալիք չունեմ, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ունենա ինձ հավատարիմ կաթողիկոս, ասել է Փաշինյանը. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Ես ակնկալիք չունեմ, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ունենա ինձ հավատարիմ կաթողիկոս, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ։
«Ես ակնկալիք ունեմ, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունենա Աստծուն հավատարիմ կաթողիկոս, և դա է այն օրակարգը, որը ես հետապնդում եմ՝ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդ»,-ասել է նա։
Լրագրողի այն դիտարկմանը, թե Կաթողիկոսի ենթադրյալ երեխա ունենալն ինչ վնաս է տալիս ընտրողներին, Փաշինյանն արձագանքել է, որ դա կարող է գտնվել օտարերկրյա հատուկ ծառայությունների թիրախում։
«Վնաս է տալիս այն հարցում, որ նման խոցելիությունները որոշ մարդկանց, այդ թվում` օտարերկրյա հատուկ ծառայությունները կարող են հավաքագրել, և դրանք ռիսկեր են, որոնք առնչվում են պետական անվտանգության հետ», – ասել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ պետությունը պետք է այդ ռիսկերի նկատմամբ շատ ուշադիր լինի։