ՀՀ դատախազությունն ուսումնասիրում է Ժուռնալիստների և այլ միությունների գույքերի գործերը

https://arm.sputniknews.ru/20251204/hh-datakhazutjunn-usumnasirum-e-zhurnalistneri-ev-ajl-miutjunneri-gujqeri-gvortsery-96514833.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0f/61242592_143:0:1280:853_1920x0_80_0_0_f4b97af6f72ac055728b3425b2a704a6.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ժուռնալիստների միություն, նկարիչների միություն, հայաստանի գրողների միություն, շենք, գույք, աննա վարդապետյան

ժուռնալիստների միություն, նկարիչների միություն, հայաստանի գրողների միություն, շենք, գույք, աննա վարդապետյան

Բաժանորդագրվել

Աննա Վարդապետյանը վստահեցրեց, թե իրենք այս գործերով ընդամենը խզում են հնարավոր կոռուպցիոն շղթան։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ դատախազությունն ուսումնասիրում է Ժուռնալիստների և այլ միությունների գույքերի գործերը, որոնք, ըստ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, ապօրինի տնօրինվում են, բայց պետական սեփականություն հանդիսացող գույքեր են։ Այդ մասին նա հայտարարեց այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

Նա տեղեկացրեց, որ այս պահին ուսումնասիրությունների ներքո են գտնվում Հայաստանի ժուռնալիստների, նկարիչների, գրողների միություններին և մի շարք այլ ստեղծագործական միավորումներին պատկանող գույքեր։

«Սա, իհարկե, որոշակի նյարդ է առաջացնում, քանի որ տպավորություն է, թե մենք փորձում ենք խանգարել այս միությունների աշխատանքը, սակայն այս մասով մենք որևէ խոչընդոտ չենք ստեղծում, մենք ընդամենը թույլ չենք տալիս, որ այս օտարումների շղթան շարունակվի։ Բարեբախտաբար, մեր ուսումնասիրություններով, չեն հասցրել մեծ քանակի գույք օտարել, ավելի վատ վիճակում է միայն Նկարիչների միությունը, մնացածի մասով, կարծես թե, շատ չենք ուշացել»,– հայտարարեց դատախազը։

Վարդապետյանը վստահեցրեց, որ իրենք այս գործերով ընդամենը խզում են հնարավոր կոռուպցիոն շղթան, քանի որ գույքերն ուղղակի չեն օտարվել, այլ օտարվել են փոխկապակցված անձանց, որոնք էլ հետագայում այլ անձանց են օտարել` ավելի թանկ գներով։

Շարունակելով նրա միտքը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելացրեց, թե ստեղծագործական միությունների գործունեությունը խոչընդոտելու սպառնալիք չկա, ընդամենը ՀՀ–ին պատկանող գույքի պատշաճ կառավարում է լինելու։

Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերի 15–ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հայտարարեց, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ պահանջում են ՀՀ սեփականությանը վերադարձնել Հայաստանի ժուռնալիստների միության գույքը։ Նրանք դիմել են ՀՀ գլխավոր դատախազությանը, որն էլ ընթացք է տվել ամիսներ առաջ իրենց ուղարկած նամակին:

Leave a Comment