Երևանում գործարանի շենքի փլուզումից հետո բեռնատարների մուտքը որոշ ուղղություններով ժամանակավորապես արգելվել է (ՍԽԵՄԱ)

Շիրակի 1/68 շենքի փլուզումից հետո բեռնատարների մուտքը մի շարք ուղղություններով արգելվել է. հայտարարություն


ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել Երևանի գործարանում վերջերս տեղի ունեցած փլուզման կապակցությամբ։ Ըստ հաղորդագրության, տարածքի անվտանգությամբ պայմանավորված՝ բեռնատարների մուտքը որոշ ուղղություններով սահմանափակվում է։


Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, Շիրակի 1/68 շենքում տեղի ունեցած փլուզման, ինչպես նաև շինության հետագա փլուզումը կանխելու և հնարավոր վտանգները նվազագույնի հասցնելու նպատակով բեռնատարների մուտքը ժամանակավորապես արգելվում է հետևյալ ուղղություններով․


Շիրակ–Արարատյան փողոցների խաչմերուկից դեպի Շիրակ–Շարուրի փողոցների խաչմերուկ (այդ թվում նաև՝ հետադարձ ուղղությամբ), շենքի տեխնիկական վիճակից բխող հնարավոր ռիսկերից խուսափելու համար բեռնատարների վարորդներին հորդորում ենք նախապես շրջանցել Շիրակի փողոցը նաև՝


Շիրակ–Հյուսիս–Հարավ ավտոմայրուղուց մուտք գործելիս,


Արտաշիսյան–Բագրատունյաց փողոցների խաչմերուկից դեպի Արտաշիսյան–Շիրակ փողոցների խաչմերուկ երթևեկելիս։


«Խնդրում ենք ցուցաբերել զգոնություն, պահպանել սահմանափակումները՝ ապահովելով տարածքի անվտանգությունը»,-նշվում է ոստիկանության


Նշենք, որ դեկտեմբերի 1-ին, ժամը 10։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևանի Շիրակի փողոցում գտնվող չգործող դաշնամուրի գործարանի արտաքին պատը։


Դեպքի առնչությամբ ՀՀ Քննչական կոմիտեից «Նովոստի-Արմենիա»-ին հայտնել են, որ նախաձեռնվել է քրվարույթ։


«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը)»,-նշվել է ՔԿ հաղորդագրության մեջ։

Leave a Comment