Կառավարությունը երկարաձգեց պատերազմի հետևանքով անհետ կորած քաղաքացիների ընտանիքների աջակցությունը

Կառավարությունը դեկտեմբերի 4-ի նիստում երկարաձգեց 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած քաղաքացիական անձանց ընտանիքների ֆինանսական աջակցության ծրագիրը։

Անհետ կորածների 11 ընտանիք լրացուցիչ 2՝ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների համար ամսական 300 000 դրամի չափով աջակցություն կստանա։ Նախագծում նշվում է, որ ընտանիքները աջակցության համար դիմումները կարող են ներկայացնել մինչև 2025 թվականի նոյեմբերի 20-ը ներառյալ:

ՀՀ քննչական կոմիտեից հոկտեմբերի 6-ին Armenia Today-ին հայտնել էին, որ 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած է համարվում 191 մարդ՝ 172-ը՝ զինծառայող, 19-ը՝ քաղաքացիական անձ։

Leave a Comment