Կարող եմ ասել, որ զրույցը հարգալից էր, նույնիսկ՝ բարեկամական. Մադուրոն՝ Թրամփի հետ հեռախոսազրույցի մասին



Միջազգային



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ես հեռախոսազանգ ստացա և խոսեցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Կարող եմ ասել, որ զրույցը հարգալից էր, նույնիսկ բարեկամական, հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Venezolana de Televisión հեռուստաալիքի եթերում:

Նա ընդգծել է, որ զրույցի բնույթը վկայում է երկու պետությունների միջև հարգալից երկխոսության ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:

Վենեսուելայի նախագահը հավելել է, որ ինքը չի սիրում միկրոֆոնային դիվանագիտությունը, և կարևոր բաները պետք է գաղտնի մնան մինչև իրականություն դառնան։ Նա ողջունել է Միացյալ Նահանգների հետ դիվանագիտական ​​երկխոսությունը և նշել Վենեսուելայի խաղաղության ցանկությունը:

«Կեցցե՛ երկխոսությունը, դիվանագիտությունը և խաղաղությունը», – ասել է Մադուրոն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հեռախոսազրույց է ունեցել Վենեսուելայի նախագահի հետ՝ նհշելով, որ կարճ խոսաց Մադուրոյի հետ, պարզապես մի քանի բան ասաց:



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment