Հովհաննես Բաչկովը կմասնակցի Դուբայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությանը

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների քառակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը նույնպես կմասնակցի բռնցքամարտի աշխարհի առաջնությանը


ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/.     Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների քառակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը նույնպես կմասնակցի բռնցքամարտի աշխարհի առաջնությանը։


Ինչպես հայտնում է ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիան, IBA-ն հնարավորություն է տվել IBA PRO գոտին նվաճած մարզիկներին նույնպես մասնակցել աշխարհի առաջնությանը։ Այսպիսով, 67 կգ քաշային կարգում կմենամարտեն 2 հայ մարզիկ` Հովհաննես Բաչկովն ու Արմեն Մաշակարյանը։


Դեկտեմբերի 3-ին կայացել է վիճակահանությունը, իսկ մենամարտերը սկսվում են դեկտեմբերի 4-ից։


Աշխարհի առաջնությունում հանդես են գալիս հետևյալ մարզիկները։


-48 կգ Բարեղամ Հարությունյան


-51 կգ Ռուդոլֆ Գարբոյան


-54 կգ Դավիթ Եգորյան


-57 կգ Ժիրայր Սարգսյան


-60 կգ Արթուր Բազեյան


-63,5 կգ Նարեկ Հովհաննիսյան


-67 կգ Արմեն Մաշակարյան


-71 կգ Արարատ Հարությունյան


-75 կգ Վախթանգ Հարությունյան


-80 կգ Արտուշ Հովհաննիսյան


-86 կգ Ռաֆայել Հովհաննիսյան


-92 կգ Նարեկ Մանասյան


-+92 կգ Դավիթ Չալոյան


IBA բռնցքամարտի աշխարհի առաջնությունն անցկացվում է ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում դեկտեմբերի 2-13-ը: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 8 միլիոն դոլար: Առաջին տեղը զբաղեցրած բռնցքամարտիկները կստանան 300 հազար դոլար, երկրորդը` 150 հազար, երրորդը` 75 հազար և չորրորդը` 10 հազար դոլար, որից 50 տոկոսը կլինի բռնցքամարտիկինը, 25-ական տոկոսը մարզիչներինը ու ազգային ֆեդերացիաներինը: Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ Օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարերը չի անցկացնում IBA-ն:

Leave a Comment