Ավարտվել է Հայաստան 10 կգ թմրամիջոցի մաքսանենգության գործով նախաքննությունը – Նորություններ 04.12.2025

ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2025 թվականի հոկտեմբերի 9-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռնարկված վարութային և ապացուցողական, ինչպես նաև ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օտարազգի երկու քաղաքացի պատրաստվում են հոկտեմբերի 28-ին մաքսանենգ ճանապարհով ՀՀ բերել և 50 հզր ԱՄՆ դոլարի դիմաց վաճառել առանձնապես խոշոր չափերով՝ 10 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

Նախաքննության ընթացքում վերջիններս կալանավորվել են:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

 

Leave a Comment