
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քրեակատարողական հիմնարկներ գնացողներս մեր շաբաթվա, ամսվա օրացույցում հատուկ նշումներ ունենք՝ ում և երբ գնանք, որ բոլորին հասցնենք:
Այսօր հերթը «Նուբարաշեն» ՔԿՀ-ին էր՝ Դավիթ Համբարձումյանին էի տեսակցելու գնացել:
Դավիթը և՛ ներսում, և՛ դրսում միշտ նույն տրամադրությամբ է՝ աշխույժ, ակտիվ և պատրաստակամ:
Բայց ինչ էլ լինի, մեկ է՝ որևէ ձևով, որևէ մեկի գլխում չի տեղավորվում, թե ինչ հեշտությամբ են անմեղ մարդուն տարիներով դատական քաշքուկների մեջ ներքաշում, հետո առանց հիմքի նստեցնում:
Սա էլ կանցնի, սակայն մեծ հետք կթողնի ինչպես մարդկային ճակատագրերում, այնպես էլ այս ապօրինությունների շղթայում դերակատարություն ստանձնած պաշտոնատար անձանց կյանքում»:
Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան