Վանաձորում բախվել են «Mercedes»-ը և «Chery iCAR»-ը

Դեկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում բախվել են 25-ամյա Սարգիս Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի և 39-ամյա Արթուր Հ․-ի վարած «Chery iCAR» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Leave a Comment