
«Ցավալի է՝ առաջին քրիստոնյա ազգն ունի կալանավորված սրբազաններ և քաղբանտարկյալներ»,- լրագրողների հետ զրույցում նշել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ հայտնելով, որ այսօր տեսակցել է Բագրատ և Միքայել Սրբազաններին։
«Մարդիկ կալանավորված են իրենց կարծիքի համար, բաց, ազատ խոսելու, իրենց խղճով առաջնորդվելու համար։ Իրենց այնտեղ գտնվելու փաստը վկայում է այն մասին, որ իրենք չեն ենթարկվել ճնշումների ու կոմպրոմանտների։ Նրանք խղճի բանտարկյալներ են։ Իրականում նրանք ավելի ազատ են, քան շատ այլ հոգևորականները, որոնք բանտախցում չեն»,- հավելել է Քոչարյանը։