Գյումրիում, ըստ էության, տապալվել է կառավարման ճգնաժամ ստեղծելու՝ ՔՊ-ականների ծրագիրը: Այսօր մեկուկես ամսվա դադարից հետո կարողացել է նիստ անել հանրապետության երկրորդ քաղաքի ավագանին, քանի որ քվորումն ապահովվել է: Վարդան Ղուկասյանի ու Մարտուն Գիգորյանի թիմերը փոփոխված կազմով են ներկայացել: Մեծ դժվարություններից հետո անցկացված նիստի ամենաթեժ թեման ամանորյա զարդարանքի ֆինանսավորելու հարցերն են եղել: