Դեկտեմբերի 7-ից օդի ջերմաստիճանը 2-5 աստիճանով կնվազի

Դեկտեմբերի 7-ից օդի ջերմաստիճանը 2-5 աստիճանով կնվազի

3 դեկտեմբերի 2025 – 18:04 AMT

PanARMENIAN.Net – Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկն առանձին շրջաններում, 8-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:

Քամին արևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-8-ին կնվազի 2-5 աստիճանով:

Երևանում՝ դեկտեմբերի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան ժամերին, 8-ին սպասվում է անձրև։

Leave a Comment