Երեխաների լեզուները բացվում է․ hայհոյանք ենք սովորեցնում. Փաշինյան

Պետք է ամենախիստ կոշտ, կոպիտ, ուժային, դաժան միջոցներ ձեռնարկել մեր երկրում քրեական ենթամշակույթն արմատախիլ անելու համար։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դա սկսվում է նրանից, որ տղա երեխաների լեզուները բացվում է, նույնիսկ երբեմն մամա-պապա բառերից առաջ հայհոյանք ենք սովորեցնում, հետո էլ ազգուտակով հավաքվում, ծափ տալիս։ Ես ընդունում եմ մեր պատասխանատվությունը, որ մենք պետք է էդ հարցերով զբաղվենք»,- ասաց Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանի հարցին։

Leave a Comment