Եթե գերազանցեք հարցազրույցի օրը փոխելու սահմանաչափը, հնարավոր է պահանջվի կատարել նոր վիզայի դիմումի վճար․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Հասարակություն

03.12.2025 | 17:15

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ հարցազրույցի օրվա փոփոխման սահմանափակումներ են մտցվել և եթե սահմանաչափը գերազանցվի, ապա հնարավոր է պահանջվի կատարել նոր վիզայի դիմումի վճար։

«Խնդրում ենք ուշադիր պլանավորել ձեր վիզայի հարցազրույցի օրը։ Դիմորդներին տրամադրվում է հարցազրույցի ամսաթիվը սահմանափակ թվով փոփոխելու հնարավորություն։ Եթե գերազանցեք այդ սահմանաչափը, հնարավոր է պահանջվի կատարել նոր վիզայի դիմումի վճար՝ հարցազրույցի նոր օր ամրագրելու համար։

Լրացուցիչ ծախսերից և ուշացումներիից խուսափելու համար՝ ընտրեք ձեր հարցազրույցի օրը մտածված և փոփոխություններ կատարեք միայն իրական անհրաժեշտության դեպքում»,- ասված է հաղորդագրությունում։

 

 

Leave a Comment