Հայերեն գրությամբ «Սնիկերս» Բաքվում․ սակայն ոչ հայկական արտադրության

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Լրատվամիջոցներում դեկտեմբերի 2-ին հրապարակվել էր տեղեկություն, թե Բաքվի խանութներում «հայկական Snickers է վաճառվում»: Մասնավորապես, Auroranews. am-ը տարածել է ադրբեջանցի բլոգեր Քամրան Ռազմովարի տեսանյութը՝ նշելով, թե վերջինս իբր պնդում է, թե Բաքվի խանութների դարակներում հայտնվել են Հայաստանում արտադրված Snickers շոկոլադներ։ «Տեսանյութում երևում է, թե ինչպես է օգտատերը պոկում պիտակը և ցույց տալիս, որ բաղադրությունը գրված է ամբողջովին հայատառ»,- գրել է auroranews.am-ը։ Մինչդեռ, «Սնիկերս» ապրանքանիշի շոկոլադ Հայաստանում ընդհանրապես չի արտադրվում։ Ինչու հայերեն գրությամբ «Սնիկերսը» հայկական չէ Թեև auroranews.am-ի հոդվածում նշվում է, թե օգտատերը հայտնել է Հայաստանում արտադրված «Սնիկերսների» մասին, սակայն Ռազմովարը տեսանյութում խոսում է միայն դրանց վրա եղած հայերեն […]

Leave a Comment