Արմավիրի ջրատարներից մեկում հայտնաբերվել է անհետ կորած համարվող 42-ամյա կնոջ դին

Բաժանորդագրվել

Նշանակվել են փորձաքննություններ, այլ մանրամասներ հայտնի չեն։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik․ Արմավիրի մարզի ջրատարներից մեկում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 42-ամյա Արմինե Մկրտումյանի դին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նրա մարմինը հայտնաբերվել է Խորունք և Գրիբոյեդով համայնքների միջև ընկած դաշտամիջյան հատվածում՝ ջրատարում։

Ոստիկանությունից հայտնում են, որ նշանակվել են փորձաքննություններ։

Հիշեցնենք, որ Արմինե Մկրտումյանը դեկտեմբերի 1-ից ՆԳՆ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որոնվում էր որպես անհետ կորած։

Սևանա լճում կնոջ մարմին է հայտնաբերվել

Leave a Comment