Առողջության համընդհանուր ապահովագրության մասին նախագիծը ընտրություններից առաջ մարդկանց մոլորեցնելու փորձ են համարում մասնագետները: Հաջորդ տարվանից 200 000-500 000 դրամ աշխատավարձ ստացող մարդիկ տարեկան 129 000 դրամ պետք է վճարեն, ինչը ամսական կտրվածքով՝ 10 800 դրամ է, ինչպես երեկ խորհրդարանում ներկայացրել է առողջապահության նախարարը: Մասնագետների հաշվարկով՝ սա ըստ էության նշանակում է, որ պետպատվերը վճարովի է դառնում: Ապահովագրությունից օգտվելու համար 6 ամիս առաջ պետք է հերթագրվել, բայց ինչ պետք է անեն շտապ բուժօգնության կարիք ունեցող մարդիկ: