Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 3 վարչական շրջաններում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ը (2025թ.)

 

 Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,
◾️ Արաբկիրում՝ նոյեմբերի 26-30-ը և դեկտեմբերի 1-ին,
◾️ Շենգավիթում՝ նոյեմբերի 26-ին, 28-ին և դեկտեմբերի 1-ին,
◾️ Նոր Նորքում՝ չի գերազանցել։

 

 Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Կենտրոնում՝ դեկտեմբերի 1-2-ը,
◾️ Արաբկիրում՝ նոյեմբերի 27-28-ը,
◾️ Շենգավիթում՝ նոյեմբերի 26-ին և դեկտեմբերի 2-ին,
◾️ Նոր Նորքում՝ դեկտեմբերի 1-ին։

 

 

 Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

Leave a Comment