Արդեն մի քանի օր է՝ Ադրբեջանը հաղորդում է Վրաստանում իր մաքսային խնդրի մասին։ Ադրբեջանական բեռնատարները, ըստ ադրբեջանական կողմի, առանց որևէ բացատրության շուրջ երեք շաբաթ պահվել են վրացական մաքսատներում։ Թեման հնչեղություն ստացավ, երբ Բաքվի իշխանամերձ լրատվամիջոցները սկսեցին գրել այդ մասին՝ հայտնելով, որ խնդրին միջամտել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանատունը։ Վերջին տվյալներով՝ հարցը լուծվել է դիվանագիտական միջամտությունից հետո։ Ադրբեջանական լրատվամիջոցները խոսեցրել են ադրբեջանցի վարորդներին, որոնք հիմնականում բողոքում են վրաց ծառայողների վերաբերմունքից։ Նրանք նշել են, թե վրաց ծառայողներն իրենց ասել են՝ գնացեք ձեր «Զանգեզուրի միջանցքով» եթրևեկեք։ Ադրբեջանում կատարվածը ոչ թե պատահականություն են համարում, այլ Թբիլիսիի կողմից մեսիջ, որ ինքը դժգոհ է Թրամփի ուղուց՝ TRIPP […]