Փաշինյան․ 63-ը թոշակի տարիք չէ՝ բիզնես դնելու լավագույն տարիքն է

Փաշինյան․ 63-ը թոշակի տարիք չէ՝ բիզնես դնելու լավագույն տարիքն է

3 դեկտեմբերի 2025 – 14:17 AMT

PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում 2026-ի բյուջեի նախագծի վերաբերյալ եզրափակիչ ելույթում հայտարարել է, որ միջազգային բիզնես բրենդների ծագման պատմությունն ուսումնասիրելուց հետո հասկացել է, որ 63-ը թոշակի տարիք չէ։

«Իսկ կարո՞ղ է 63-ը փոքր և միջին բիզնես դնելու լավագույն տարիքն է, որովհետև ո՞վ ունի կյանքի և աշխատանքի ավելի մեծ գիտելիք, քան 63 տարեկանը։ Ես արդեն հանձնարարական եմ տվել, որ 63 և ավելի տարիքի անձանց տնտեսական աջակցության ծրագրեր ունենանք։ Որովհետև, հարգելի գործընկերներ, 21-րդ դարում 63-ը ինչ տարիք ա, 65-ը ինչ տարիք ա, 70-ը ինչ տարիք ա, 75-ը ինչ տարիք ա»,– ասել է նա, գրում է Aysor.am-ը։

Փաշինյանը հավելել է, որ պետք է այդ մտածողությունից էլ դուրս գալ, որ թոշակառու է ու վերջ։

«63-ում կյանքը չի ավարտվում, կյանքը սկսվում է, և մարդկանց կյանքը փոխելու ռազմավարություն պետք է սկսենք»,– ասել է նա։

Leave a Comment