Հայտնի է, թե որքան ժամանակով է շարքից դուրս մնացել Օլմոն — Armsport.am

Լա լիգայի 19-րդ տուրի վաղաժամ կայացած «Բարսելոնա» – «Ատլետիկո» խաղում (3-1) կատալոնացիների իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոն 65-րդ րոպեին խփեց իր թիմի հաղթական գոլը, ինչից հետո վնասվածք ստացավ և չկարողացավ շարունակել հանդիպումը։

Խաղից հետո կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը հայտարարեց, որ 27-ամյա խաղացողի մոտ ախտորոշվել է ուսի հոդախախտ։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ կիսապաշտպանը բաց կթողնի երեք շաբաթ։

Օլմոն ընթացիկ մրցաշրջանում «կապտանռնագույնների» կազմում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Leave a Comment