Լիբերալ աշխարհակարգը փլուզվում է․ Ստուբ


Քաղաքականություն


Լիբերալ աշխարհակարգը փլուզվում է, և նրա տեղը զբաղեցնում է բազմաբևեռ մրցակցությունը, որը զարգացող երկրներին թույլ է տալիս որոշել աշխարհի կառուցվածքի կանոնները։ Նման հայտարարությամբ հանես է եկել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, գում է Foreign Affairs ամսագիրը։


«Մենք ապրում ենք խառնաշփոթի նոր աշխարհում։ Ազատական, կանոնների վրա հիմնված կարգը, որն ի հայտ եկավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, այսօր մահանում է։ Բազմաբևեռ համագործակցությունն իր տեղը զիջում է բազմաբևեռ մրցակցությանը», – գրում է նախագահը։


Ստուբի խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ աշխարհաքաղաքականության հիմքերն առաջին հերթին որոշում է ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցությունը, դրա վրա ավելի մեծ ազդեցություն են ունենում «միջին տերությունները», ինչպիսիք են Բրազիլիան, Հնդկաստանը, Մեքսիկան, Նիգերիան, Սաուդյան Արաբիան, ՀԱՀ-ն ու Թուրքիան:


Նա նշում է, որ միասին այդ երկրներն ունեն տնտեսական միջոցներ և աշխարհաքաղաքական կշիռ, որպեսզի համաշխարհային կարգը թեքեն դեպի կայունություն կամ ավելի մեծ անկայունություն:



Leave a Comment