3 դեկտեմբերի 2025 – 13:47 AMT
PanARMENIAN.Net – Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հայրապետական մեկօրյա այցով մեկնել է Շվեյցարիա , որից հետո կմեկնի Ֆրանսիա (Մարսել)՝ երկօրյա այցով։
Նրան ուղեկցում են «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, ինչպես նաև Վեհափառ Հայրապետի հանձնակատար Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը։
ՀԱԵ մի խումբ բարձրաստիճան եկեղեցականներ՝արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներհանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս «Գարեգին Երկրորդը փորձում է կոծկել և ընթացք չտալ Մայր Աթոռի դիվանապետԱրշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի արարքին, որի մասին վկայող տեսանյութեր էին տարածվել»։ Նշվում է նաև, որ«Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին»։ Փաշինյանը հանդիպել է նրանց հետ և ողջունել նրանց դիրքորոշումը։ Նոյեմբերի 29–ի նոր հայտարարությամբ նրանք պահանջել են նաև, որ կաթողիկոսը հանգստի գնա։