Սկսում ենք ստորագրահավաք՝ հոսանքի սակագինը իջեցնելու պահանջով. Գոհար Մելոյան

Այսօր մենք ազդարարում ենք համապետական հանրագրի մեկնարկ՝ հոսանքի սակագինը իջեցնելու պահանջով: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանը:

«Սույն թվականի մայիսին «Հայ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ղեկավար-սեփականատերը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրել էր դիմում առ այն, որ իրենց արդյունավետ կառավարման արդյունքում կուտակված շուրջ 3 մլրդ դրամի հաշվին իջեցվի բնակչության հոսանքի սակագինը։ Այդ դիմումը մերժվել էր այն հիմնավորմամբ, որ հնարավոր է հետագա կիսամյակի ընթացքում կուտակված գումարը նվազվի։

Ինչպես սեփականատերերը ճշգրտորեն հաշվարկել էին, երկրորդ կիսամյակում այս գումարը ոչ միայն կրկնապատկվել էր, այլև գերազանցել էր կրկնապատիկը: Այս պահի դրությամբ 6 մլրդ դրամից ավել կուտակված գումար է առկա»,-նշեց նա, հավելելով՝ հոկտեմբերի 30-ին «Տաշիր» կապիտալի կողմից կրկին դիմում է  մուտքագրվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժող՝ հոսանքի սակագինը իջեցնելու պահանջով:

Մելոյանն ասաց, որ մինչ օրս հանձնաժողովը այդ դիմումին չի արձագանքել և ըստ դրա «Մեր ձևով» շարժումը մեկնարկում է համապետական ստորագրահավաք՝ հանրագրի տեսքով։

Leave a Comment