
Ոստիկանությունը պարզում է առաքիչի ինքնությունը, ով անհայտ պատճառներով Նովոսիբիրսկի մետրոյի ստորգետնյա անցումում ոտքով հարվածել է տարեց կնոջ դեմքին, հայտնել են տեղի ՆԳՆ գլխավոր վարչությունից։
Ավելի վաղ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հայտնվել էր տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է տղամարդը հանկարծակի հարվածում տարեց կնոջը և հեռանում։ Կինը հարվածից ընկել է և գլուխը խփել պատին։