Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է նաև Հարավային Կովկասում իրավիճակը

Քաղաքականություն

03.12.2025 | 13:00

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Ըստ թուրքական կողմի՝ զրույցը  եղել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։ Քննարկվել են Թուրքիայի և Ֆրանսիայի երկկողմ հարաբերությունները, Ուկրաինա-Ռուսաստան պատերազմը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցեր, փոխանցում է TRT Haber-ը։

Էրդողանը նշել է, որ Թուրքիայի և Ֆրանսիայի համագործակցության զարգացումը կարևոր է, և որ շարունակելու են քայլեր ձեռնարկել այդ նպատակին հասնելու համար։ Ըստ նրա՝ Անկարան ամեն ինչ անում է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմն արդար ու երկարատև խաղաղությամբ ավարտելու համար։

Թուրքիայի նախագահը նշել է նաև, որ կողմերի հետ շփումները շարունակվում են Ստամբուլի գործընթացը վերակենդանացնելու համար, և որ Անկարան պատրաստ է անել ամեն ինչ՝ խաղաղության դուռը հնարավորինս շուտ բացելու համար։

Էրդողանը նաև ընդգծել է դիվանագիտական ​​ուղիներն առավելագույնս արդյունավետ կերպով օգտագործելու անհրաժեշտությունը՝ երկարատև խաղաղության հասնելու համար։ Նա նաև նշել է, որ Թուրքիայի աջակցությունը հրադադարի գործընթացին և դրա հետևանքներին կշարունակի աճել, և որ համաշխարհային խաղաղությունը վտանգող քայլերից խուսափելը կնպաստի խաղաղության ջանքերին։

Զրույցի ընթացքում քննարկվել է նաև Հարավային Կովկասում, Գազայում և Սիրիայում ստեղծված իրավիճակը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment