Երևան ժամանող 3 չվերթ հարկադիր վայրէջք է կատարել Թբիլիսիում

«Զվարթնոց» օդանավակայանում մառախուղի պատճառով մի շարք չվերթներ վայրէջք չեն կատարել։ «Զվարթնոց»-ից Factor.am-ին հայտնեցին, որ 3 չվերթի իննքնաթիռ վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում, իսկ մյուսները դեռ պտտվում են օդում՝ չկարողանալով վայրէջք կատարել։

«Թբիլիսիի օդանավակայանում վայրէջք են կատարել Դուբայից ժամանող Fly Dubai, Մոսկվայից ժամանող Shirak Avia և Աբու Դաբիից ժամանող Air Arabia ավիաընկերությունների ինքնաթիռները»,- նշեցին օդանավակայանից։

Հստակ թիվ, սակայն, չնշեցին, թե քանի չվերթի օդանավ է այս պահին օդում։

Արփի Հակոբյան

Leave a Comment