Aurora News | Լիբանանը ներկայացուցիչ կուղարկի Իսրայելի հետ անուղղակի բանակցությունների

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը փաստաբան Սիմոն Քարամին նշանակել է գլխավորելու Լիբանանի ռազմատեխնիկական պատվիրակությունը՝ մասնակցելու Իսրայելի հետ հրադադարի համաձայնագիրը իրականացնող հանձնաժողովի նիստերին, ըստ Լիբանանի առաջնորդի գրասենյակի հայտարարության։

«Ամերիկյան կողմի՝ իր պատվիրակության կազմում քաղաքացիական ներկայացուցիչ ներառելու համաձայնությունից և խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիի և վարչապետ Նավաբ Սալամի հետ խորհրդակցություններից հետո, նախագահ Ջոզեֆ Աունը որոշել է նախկին դեսպան և փաստաբան Սիմոն Քարամին նշանակել գլխավորելու Լիբանանի պատվիրակությունը՝ մասնակցելու նույն հանձնաժողովի («Լիբանանի ռազմատեխնիկական կոմիտե» – խմբ.) նիստերին», – ասվում է հայտարարության մեջ։

Բոլոր շահագրգիռ կողմերը տեղեկացվել են, և, հետևաբար, Քարամը մասնակցում է հանձնաժողովի նիստին, որը նախատեսված է այսօր Լիբանանի հարավում գտնվող Նաքուրայում։

Leave a Comment