Կարգալույծ է հռչակվել Տ․ Թադե քահանա Թախմազյանը


Կարգալույծ է հռչակվել Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ․Թադե քահանա Թախմազյանը։ Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:


 


«Տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի Վարչական խորհրդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը ստորև ներկայացված հիմնավորումներով առ այն, որ Թադե քահանան՝


ա/ վարկաբեկել է Հայ Եկեղեցին և եկեղեցականներին, այդ թվում՝ հրապարակային զրպարտիչ հայտարարություն տարածելով,


բ/ իրականացրել է հակաեկեղեցական գործողություններ՝ մասնակցելով կարգալույծ հռչակված անձի մեղքին,


գ/ պատարագներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը կամայականորեն զեղչել է՝ փաստացի ժխտելով նվիրապետական կարգը, իրեն դուրս դնելով Եկեղեցուց և, ըստ էության, հարելով հերձվածողական շարժմանը,


դ/ եկեղեցական իշխանության նկատմամբ դրսևորել է անհնազանդություն։


 


Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արամայիս Թախմազյան ավազանի անունով»,- ասված է հաղորդագրությունում:


 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին  Թալինի սբ. Աստվածածին եկեղեցում մատուցվել է պատարագ՝ Տեր Թադե Թախմազյանի ձեռամբ,  ներկա է եղել նաև վարչապետը:


 

Leave a Comment