Թաթոյան. 5 դաս, որ պետք է քաղենք ԼՂ-ի հակամարտությանն առնչվող փաստաթղթերի հրապարակումից – Նորություններ 03.12.2025

5 դաս, որ պետք է քաղենք Արցախյան կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող փաստաթղթերի հրապարակումից:

Այդ փաստաթղթերի հրապարակումը ձեռնտու է նախկիններին ու ներկաներին, բայց ոչ մեր ժողովրդին։

Ի՞նչ նոր բան իմացանք՝ ոչինչ։ Փոխարենը` նախկիններն ու Փաշինյանը հիմա կարող են իրար հետ քննարկել, թե իրենցից ով է ավելի կամ պակաս մեղավոր:

Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը վճռական է և շարունակելու է բոլորիս շեղել իր օրակարգով` իր ու նախկինի ձախողումները բերելով օրակարգ, որ ապագայի մասին խոսացողներ չլինեն։

Մենք այս ամենից 5 դաս պետք է քաղենք`

չլինել ռազմականապես թույլ,

չլինել մեկուսացած,

չլինել պատերազմին անպատրաստ,

երբեք չլինել աղքատ,

ունենալ «Ամրոց Հայաստան», որպեսզի մեր երկրի նկատմամբ ցանկացած հարձակում ծրագրող ագրեսոր իմանա, որ դա իր վրա անընդունելի թանկ է նստելու։

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյան

Leave a Comment