«Պարզվում է՝ մի գիշերում բան է փոխվել»․ Սյուզի Բադոյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեսբուքյան էջում գրում է․ «Բրավո գյումրեցի, բրավո Շիրակի թեմ.
     Պարզվում է՝ մի գիշերում բան է փոխվել Նիկոլի պատարագի սցենարում. հետ է կանգնել Տեր Ռուբենը, ում որդին, ի դեպ, ՊՊԾ ծառայող է, և հիշեք՝ ողջ թեմի քահանաների հրաժարվելուց հետո ինքն էր համաձայնել փոխարինել հերթապահին ու Սուրբ Հակոբում դիմավորել դեկտեմբերի 7-ին Նիկոլին` իր ծափահարող շքախմբով։
     Հենց կեսգիշերին, որոշվել է, որ հենց այն քահանան կիրականացնի ծեսը, ում հերթն է Սուրբ Հակոբում պատարագիչ լինել։
     Տեր Վարուժան ավագ քահանա Տերտերյանի մասին է խոսքը:
     Ընդ որում, Տեր Վարուժանն ամենևին մտադիր չէ խմբագրել պատարագը ու ֆեյք ծեսով քծնել Նիկոլին, ում իշխանությունը բանտեց իր թեմակալ առաջնորդ Միքայել Աջապահյանին ու ևս երկու սրբազանի և մեկ քահանայի։
     Բայց ավելի խնդալու պատմությունն էն է, որ նիկոլենք (ոչ միայն Կարեն Պետրոսյանի, այլև ուժայինների զգույշ միջամտությամբ) ի սկզբանե, մի քանի եկեղեցու վրա մատը դնելով, ասել են` այստեղ է գալիս վարչապետը, պիտի դիմավորեք․ պատասխանել են` ՈՉ։
     Բրավո գյումրեցիներ, ձեր ցավը տանեմ»։

Leave a Comment