
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է, որ տարածքներն ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններում հիմնական վիճելի կետերից մեկն են։ Այս մասին նա հայտնել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Այն, ինչի համար նրանք հիմա բառացիորեն վիճում են, մոտ 30-50 կիլոմետր տարածք է և Դոնեցկի շրջանի 20 տոկոսը (որն Ուկրաինայի վերահսկողության տակ է- խմբ․)։ Այն, ինչ մենք փորձել ենք անել, և կարծում եմ՝ որոշակի առաջընթաց ենք գրանցել, դա պարզելն է, թե ինչը կարող են ընդունել ուկրաինացիները, որը նրանց անվտանգության երաշխիքներ կտա ապագայի համար, որպեսզի նրանք այլևս երբեք հարձակման չենթարկվեն»,- հավելել է նա։