Ռաֆինյան բացատրել է, թե ինչու է փոխարինում խնդրել Ատլետիկոյի դեմ խաղի վերջնամասում

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան բացատրել է, թե ինչու է փոխարինում խնդրել Լա Լիգայի 19-րդ տուրի վաղաժամ կայացած «Ատլետիկոյի» դեմ խաղի (3-1) վերջնամասում։

«Ես լավ մարզավիճակում եմ, բայց դեռ իմ լավագույն ֆիզիկական վիճակում չեմ։ Զարմանալի չէ, որ այդքան պահանջկոտ խաղում հոգնածություն էի զգում։ Ահա թե ինչու խնդրեցի փոխարինվել․ ես այլևս էներգիա չունեի։ Պեդրին նույնպես նույնն էր զգում», — Movistar-ի հետ զրույցում նշել է Ռաֆինյան, որը ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ։

Նշենք, որ Ռաֆինյան այս խաղում խփեց իր առաջին գոլը սեպտեմբերի կեսերից ի վեր, երբ նա երկու գոլ խփեց «Վալենսիայի» դեմ (6-0) հաղթական հանդիպման ժամանակ։

Leave a Comment