Փաշինյանը հրաման է տրվել լսել բոլոր ռուսների հեռախոսազրույցները․ Արամ Գաբրելյանով

3 Դեկտեմբերի, 2025

Ռուսաստանաբնակ հայազգի մեդիագործիչ Արամ Գաբրելյանովը գրել է.

«Ինչպես երևում է, վարչապետ Փաշինյանը և Հայաստանի կառավարությունը նոր թշնամիներ և նոր վախեր ունեն։ Հայտնի է դարձել, որ Փաշինյանը հրամայել է անվտանգության ծառայություններին վերահսկել ռուսազգի մարդկանց։ Նրանք հսկում են ոչ միայն Հայաստանում բնակվող ռուսներին, այլև նրանց, ովքեր մի քանի օրով թռչում են Հայաստան։

Հրաման է տրվել լսել բոլոր ռուսների հեռախոսազրույցները։ Հաշվի առնելով այս ամենի դժվարությունը՝ Հայաստանի անվտանգության ծառայությունները Անգլիայից ստացել են բարդ հեռախոսազրույցների գաղտնալսման սարքավորումներ։

Ամենահետաքրքիրն այն է, որ արտաքին հետախուզության մեջ ներգրավվածներին հանձնարարվել է իրենց բոլոր ջանքերը կենտրոնացնել ռուսներին վերահսկելու վրա։ Թուրքական և ադրբեջանական անվտանգության ծառայությունները բարեկամական են հայտարարվել Փաշինյանի կողմից»,- գրել է նա։

Leave a Comment