
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացնում է ՀՀ 2026թ. պետբյուջեի նախագծի փոփոխված տարբերակը: Նա ասաց, որ պատգամավորների կողմից ընդհանուր առմամբ 30 առաջարկներ և հարցումներ են ստացել, որոնց մեծ մասը վերաբերում էին այս կամ այն միջոցառման մեջ ծախսերի ավելացմանը: Առաջարկներից 15-ն ամբողջությամբ կամ մասնակի բավարարվել են, 3 հարցումներին տրվել են պարզաբանումներ, 12 առաջարկներ չեն ընդունվել, որոնց վերաբերյալ ևս ներկայացվել են պարզաբանումներ: