Սամվել Շահրամանյանին հարցաքննության են հրավիրել – Armenia Today

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին Քննչական կոմիտեից հրավիրել են հարցաքննության, հայտնել է նրա փաստաբան Ռոման Երիցյանը։

Երիցյանը տեղեկացրել է, որ նրան հարցաքննության են կանչել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործով։

Նա նշել է, որ Շահրամանյանին հարցաննության են կանչել դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ ճեպազրույցից րոպեներ անց։

Շահրամանյանը նշել էր, որ չի ցանկանում խոսել իշխանությունների և Հայ Առաքելական եկեղեցու միջև հակադրության մասին, միևնույն ժամանակ ընդգծել էր, որ պարբերաբար հանդիում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։

Հունիսի 25-ին ԱԱԾ-ն խուզարկություններ էր իրականացրել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների բնակարաններում: Կալանավորվել էր 16 անձ՝ իշխանությունը յուրացնելու և ահաբեկչություն նախապատրաստության մեղադրանքով, այդ թվում՝ շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Գալստանյանը: Նրանք մեղադրանքը չեն ընդունում:

Leave a Comment