Լավ է՝ Փաշինյանի լայվերին հղում չեն տալիս. Քրիստինե Վարդանյան

2 Դեկտեմբերի, 2025

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․

«ՔՊ-ն, ապացուցելու համար, որ նախկին իշխանությունները «հանձնել են Մեղրին» իբր փաստաթուղթ հրապարակել է Հայկական ժամանակում 1999 թ. տպագրված հոդված:

Լավ է՝ Փաշինյանի լայվերին հղում չեն տալիս. ժողովուրդ էսքան վատ է ամեն ինչ ձեզ համար: Ո՞րն է էլի ձեր հույսը, որ բացի քպ-ականների ստատուսներից մարդիկ մնացածը չեն կարդալու:

Իսկ հրապարակված փաստաթղթերը խորհուրդ եմ տալիս անպայման կարդալ, ինքս հերթով ծանոթանում եմ ու առայժմ հաստատվում են բացառապես ընդդիմադիր պատգամավորների ու փորձագետների բոլոր պնդումները»։

Leave a Comment