Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհուրդը հայտարարություն է տարածել, որով դատապարտում է թեմի առաջնորդի գործողությունները։ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նոյեմբերի 28-ին մասնակցել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը։ Ըստ հայտարարության՝ խորհուրդը թեմակալ առաջնորդի քայլերի մասին նախապես տեղեկացված չի եղել, և այն չի բխել միասնական դիրքորոշումից ու ներարցախյան քննարկումների տրամաբանությունից։ «Այս կապակցությամբ հանդիպել ենք Արցախի թեմի առաջնորդի հետ ու լսել նրա տեսակետն ու մեկնաբանությունները։ Պետք է հստակ արձանագրենք, որ չենք կարող կիսել և դատապարտում ենք այդ մոտեցումները, քանի որ դրանք չեն արտացոլում Արցախի ժողովրդի դիրքորոշումն ու սպասումները»,- նշված է հայտարարությունում ։ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս […]