
Նաիրյան վոկալ անսամբլը ներկայացրել է պրեմիերա՝ Արցախի հորովել (բնագրում՝ Ղարաբաղի հորովել):
Երգը՝ Գուրգեն Գաբրիելյանի, մշակումը՝ Նաիրյան վոկալ անսամբլի: Գեղ․ ղեկավար՝ Նաիրա Մուղդուսյան:
Տեսահոլովակի ռեժիսոր՝ Լևոն Բարթիկյան:
Երգը ձայնագրվել և տեսահոլովակը նկարահանվել է Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ և նվիրված է Արցախի երաժշտական ժառանգության պահպանմանը։
Նախատեսվում է ևս 14 երգի ձայնագրում, նոտագրում և բազմաձայնում։ Ծրագիրն իրականացվում է Մուղդուսյան արվեստի կենտրոն Մուղդուսյան արվեստի կենտրոնի կողմից:
Տանըս յերա լյուս ա եկալ,
Սoր մին կորե * վեր վար անինքյ,
Գյիդա՝ սրտես հույս ա եկալ:
Հո ըրա, հո, ապան մատաղ,
Ապուն դալուն կուճուր հոտաղ,
Հո ըրա, հո, հո հո, հո, հո, հո:
Հըռնե ապան մենակ ա իլալ,
Դարդը սըրտեն տենակ ա իլալ,
Էտ հո՞ւնց բյուրդան բոյ քըշեցեր՝
Դարդը սըրտես դեն քըշեցեր:
Հո արա, հո, ապան մատաղ,
Ապուն դալուն կուճուր հոտաղ:
Հո արա, հո, հո, հո, հո, հո, հո:
*****
Իրիքնակը մար կփռնե ,
Սարեն քամեն պար կփռնե:
Տոն կքինանք եզնխարնը
Հանդեն թողած օրեն դառնը:
Հո արա, հո, ապան մատաղ,
Ապուն դալուն կուճիր հոտաղ:
Հո արա, հո, հո, հո, հո, հո, հո։