Արշալույս Մղդեսյան, Բրյուսել Եվրոպական Միությունը հանձնառություն ստանձնեց ոչ միայն խորացնել տնտեսական ու քաղաքական կապերը, այլև կոնկրետ ֆինանսական և ինստիտուցիոնալ գործիքներով պաշտպանել Հայաստանի ժողովրդավարությունն ու սպասվող խորհրդարանական ընտություններն արտաքին հիբրիդային սպառնալիքներից։ Փաստաթղթի ստորագրման արարողությանը հետևած ասուլիսին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը համատեղ ամփոփեցին արդյունքները։ Անվտանգություն և Մոլդովայի սցենարի կանխարգելում Կայա Կալասը հայտարարեց Հայաստանին 15 միլիոն եվրոյի հատկացման մասին, որն ուղղվելու է ականազերծմանը և խաղաղության ամրապնդմանը։ Սակայն նրա ելույթի առանցքում անվտանգային մարտահրավերներն էին։ Կալասը ուղիղ տեքստով զգուշացրեց Հայաստանում սպասվող ընտրություններին ընդառաջ Ռուսաստանի կողմից, ինչպես ինքը […]