Ուխտ ենք անում՝ խոստանալով հավատարիմ մնալ Սուրբ Էջմիածնին և հնազանդվել Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Ուկրաինայի Հայոց թեմ

Մեր խորագույն անհանգստությունն ենք հայտնում Հայաստանում և հատկապես մեր Սուրբ եկեղեցու ներսում կատարվող իրադարձությունների կապակցությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Ուկրաինայի Հայոց թեմի քահանայաց դասը։

«Դատապարտելի է մեզ համար տարբեր աստիճանակարգություն ունեցող մեր եկեղեցականների հակականոնական և պառակտիչ ընթացքը, որը ցավալիորեն արտահայտվում է իշխանությունների հակաեկեղեցական տրամադրություններին և հարձակումներին համահունչ:

Մենք՝ հոգևորականներս ուխտ ենք անում՝ խոստանալով հավատարիմ մնալ Սուրբ Էջմիածնին, հնազանդվել Սուրբ Գրիգոր Լուսավորչի գահին ուղիղ հաջորդականությամբ բազմած Ամենայն Հայոց Կաթողիկոսին»։

 

Leave a Comment