ՌԴ–ի տնտեսությունը հաջողությամբ հաղթահարում է մարտահրավերները. Պուտին

https://arm.sputniknews.ru/20251202/rdi-tntesutjuny-hajvoghutjamb-haghtaharum-e-martahravernery-putin-96466267.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1a/96233547_0:0:2729:2047_1920x0_80_0_0_1acf327d2782fe057af058eeac37fd19.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, տնտեսություն, վլադիմիր պուտին, արևմուտք, բյուջե

ռուսաստան, տնտեսություն, վլադիմիր պուտին, արևմուտք, բյուջե

Բաժանորդագրվել

ՌԴ նախագահի խոսքով` երկրի տնտեսության այս տարվա «փափուկ վայրէջքը» սպասելի արդյունք է:

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը զգում է արտաքին ճնշումը, բայց տնտեսությունը հաջողությամբ հաղթահարում է մարտահրավերները։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՎՏԲ-ի «Ռուսաստանն է կանչում» ներդրումային համաժողովում։

Նրա խոսքով՝ դեկտեմբերի վերջին Ռուսաստանում գնաճը կկազմի մոտ 6%, ինչը կանխատեսածից ցածր է։

«Գնաճի նվազումն այս տարվա կարևոր ձեռքբերումն էր։ Եթե մարտին գնաճը գնահատվում էր երկնիշ թվերով, ապա այժմ տարեկան արտահայտությամբ 7%-ից ցածր է։ Սպասվում է, որ մինչև դեկտեմբերի վերջ այն կկազմի մոտ 6%, այսինքն՝ կառավարության և Կենտրոնական բանկի կանխատեսածից ցածր», – ասել է Ռուսաստանի նախագահը։

Պուտինի խոսքով՝ ՌԴ բյուջեի պակասուրդը ձևավորվել է բյուջետային կանոններով, ինչը ենթադրում է չափավոր բյուջետային պակասուրդ:

Նա նշել է, որ ընթացիկ տարում երկրի տնտեսության «փափուկ վայրէջքը» սպասելի արդյունք է։

ՌԴ նախագահն ընդգծել է, որ Արևմուտքը չի կարողանում և ապագայում ևս չի կարողանա պատժամիջոցների միջոցով կառավարել համաշխարհային տնտեսությունը:

«Ժամանակին արևմտյան գործընկերները մեզ սովորեցնում էին, որ բոլոր դժվարությունները պետք է հաղթահարել ոչ թե վարչահրամայական, այլ շուկայական մեթոդներով։ Իսկ ոչ շուկայական բնույթի սահմանափակումների կիրառումը համաշխարհային տնտեսության կառավարման՝ նշված հրամայական մեթոդները պահպանելու փորձ է, որը չի ստացվում և չի էլ ստացվի», – ասել է Պուտինը։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Leave a Comment