Ա սերիայում ընտրել են մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին ու մարզչին

Իտալիայի Ա սերիայի անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը ներկայացնում են «Նապոլին»։

Իտալիայի ֆուտբոլիստների ասոցիացիայի վարկածով մրցաշրջանի լավագույն խաղացող է ճանաչվել շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինայը։ Լավագույն մարզչի մրցանակը ստացել է իտալացի Անտոնիո Կոնտեն։ Չեմպիոնի տիտղոսը նվաճած «Նապոլին» էլ արժանացել է լավագույն ակումբի մրցանակին, հաղորդում է Sky Sport-ը։

Քվեարկության արդյունքում կազմվել է նաև մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը, որտեղ ամենաշատ ներկայացուցիչն ունի փոխչեմպիոն «Ինտերը»։ Թոփ-11-ում տեղ են գտել Միլե Սվիլարը («Ռոմա»), Դենզել Դյումֆրիսը («Ինտեր»), Ամիր Ռահմանին («Նապոլի»), Ալեսանդրո Բաստոնին («Ինտեր»), Ֆեդերիկո Դիմարկոն («Ինտեր»), Սքոթ Մաքթոմինայը («Նապոլի»), Նիկոլո Բարելան («Ինտեր»), Տիջանի Ռեյնդերսը («Միլան» / «Մանչեսթեր Սիթի»), Լաուտարո Մարտինեսը («Ինտեր»), Մոյզե Քինը («Ֆիորենտինա»), Մատեո Ռետեգին («Ատալանտա» / «Ալ Կադիսիա»)։

Leave a Comment