Գրողների միության երիտասարդական գրական թերթի ֆինանսավորումը դադարեցվել է

Գրողների միության երիտասարդական գրական թերթի ֆինանսավորումը դադարեցվել է․ այս մասին տեղեկանում է Նառա Վարդանյանը։

«Սիրելի Գրեթերթի սիրելի հեղինակներ, տեղեկացնում ենք, որ իշխանությունը մեզ անհայտ ու լղոզված պատճառաբանությամբ, բայց մեզ համար պարզ պատճառով դադարեցրել է Գրեթերթի ֆինանսավորումը։ Ինչ ասեմ, ընենց չի որ չէինք սպասում, բայց մի քիչ էլ տխուր ա, որ 19 տարվա թերթի պատմության ու ճակատագրի հետ էդպես են վարվում, բայց դե երկրի հերն են անիծում, Գրեթերթն ինչ ա, որ վրով չանցնեն։ Ու ցավալին էն ա, որ նաև Գրեթերթի հեղինակներից են Գրեթերթին մեջքից խփում։ Ինչ ասեմ, ապրեք երեխեք, ապրեք․․․»։

Leave a Comment